17:08  ,  27 մայիսի, 2019

«Արսենալի» մարզումը Բաքվում (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» Բաքվում պատրաստվում է Եվրոպայի լիգայի եզրափակիչին։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը մարզումներ է անցկացնում Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում։ Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսանյութ եւ լուսանկարներ մարզումներից։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում։

Մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է։

«Արսենալի» հայտացուցակը․

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով