13:57  ,  27 մայիսի, 2019

Իշխան Գելոյանը կխաղա Ռուսաստանի Պրեմյեր լիգայում

Յարոսլավլի «Շիննիկի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը տեղափոխվել է «Տամբով», որն այս մրցաշրջանում նվաճել էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր:

«Чемпионат»-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը «Տամբովին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Գելոյանը 2018-ից է հանդես գալիս «Շիննիկում», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնության 30 խաղի եւ դարձել 7 գոլի հեղինակ: Նախկինում նա խաղացել է նաեւ ռուսական «Բալտիկայում», «Ենիսեյում», «Նեֆտեխիմիկում» եւ «Լուչում»:

Հիշեցնենք, որ «Տամբովի» գլխավոր մարզիչն է ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում