13:21  ,  27 մայիսի, 2019

ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում հունիսի 3-9-ը կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: 

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն  Գեւորգ Սուքիասյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) եւ Սամվել Սիմոնյանը (130 կգ): 

Թիմը Իսպանիա կմեկնի հունիսի 1-ին, կվերադառնա՝ հունիսի 6-ին, փոխանցում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում