12:15  ,  27 մայիսի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» սեփականաիրոջ եղբայրը կգնի «Նյուքասլը»

«Նյուքասլի» սեփականատեր Մայքլ Էշլին համաձայնել է վաճառել ակումբը, հաղորդում է The Sun-ը:

Անգլիական ակումբի նոր սեփականատերը կլինի ԱՄԷ-ն ներկայացնող շեյխ Հալեդ բեն Զայեդ Ալ Նեհայայնը: Գործարքը կկազմի 350 միլիոն ֆունտ ստերլինգ:

Գնորդը «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյք Մանսուրի հորեղբորորդին է:

Մայքլ Էշլին 12 տարի առաջ էր գնել «Նյուքասլը», որը 13-րդ տեղը գրավեց Անգլիայի ավարտված առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում