11:45  ,  27 մայիսի, 2019

Դե Ռոսին հրաժեշտ է տվել «Ռոմային»

«Ռոմայի» ավագ Դանիելե Դե Ռոսին մայիսի 26-ին վերջին հանդիպումն անցկացրեց իտալական ակումբի կազմում: Դա տեղի ունեցավ «Պարմայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղում (2:1), որն անցկացվեց Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում: 35-ամյա իտալացի կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե եւ փոխարինվեց ծափահարությունների ներքո:

«Ռոմայի» ֆուտբոլիստներին ու երկրպագուներին հրաժեշտ տալիս Դե Ռոսին չզսպեց արցունքները:

Հիշեցնենք, որ Դե Ռոսին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում», որի կազմում նորամուտը նշել է 2002-ին: Այս ընթացքում նա 2 անգամ դարձել է Իտալիայի սուպերգավաթակիր եւ մեկ անգամ նվաճել երկրի գավաթը: 2006-ին Դե Ռոսին Իտալիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում