09:40  ,  27 մայիսի, 2019

«Վալենսիայի» ֆուտբոլիստներն Իսպանիայի գավաթը տարել են տնային ստադիոն (ֆոտո)

«Վալենսիայի» ֆուտբոլիստներն Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթանակը տոնել են երկրպագուների հետ: Հանդիպման հաջորդ օրը «Վալենսիայի» ֆուտբոլիստները գավաթը տարել են տնային ստադիոն, որտեղ նրանց սպասում էին լեփ-լեցուն տրիբունաներ:

Հիշեցնենք, որ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում «Վալենսիան» 2:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային» եւ 11 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճել Իսպանիայի գավաթը։ «Վալենսիան» 8-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում