10:15  ,  27 մայիսի, 2019

Հոլանդիայում մրցավարը հաշվել է իր խփած գոլը

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել «Հարկեմասե Բոյսի» եւ «Հուկի» միջեւ ֆուտբոլի Հոլանդիայի երրորդ լիգայի խաղում:

«Հուկի» գրոհներից մեկի ժամանակ գնդակը դիպել է մրցավարին եւ հայտնվել դարպասում: Մրցավարը ստիպված է եղել հաշվել գոլը, քանի որ նա համարվում է հանդիպման մասնակից: Գոլը գրանցվել է «Հուկի» ֆուտբոլիստի անվան դիմաց, քանի որ նա էր վերջինը դիպել գնդակին:

Այդ խաղում «Հարկեմասե Բոյսը» հաղթել է 4:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում