00:58  ,  27 մայիսի, 2019

36-ամյա Կվալյարելան՝ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի Իտալիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Սամպդորիայի» հարձակվող Ֆաբիո Կվալյարելան:

36-ամյա իտալացին մասնակցեց 37 հանդիպման եւ դարձավ 26 գոլի հեղինակ (9-ը՝ 11 մետրանոցից):

Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը գրավեց «Ատալանտայի» կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, որը խփեց 23 գոլ: «Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը 22 գոլով եզրափակեց լավագույն եռյակը:

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 31 խաղում աչքի ընկավ 21 անգամ եւ հայտնվեց չորրորդ տեղում: 5-րդը «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկն է՝ 17 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում