20:05  ,  26 մայիսի, 2019

Լյուիս Հեմիլթոնը՝ Մոնակոյի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի Մոնակոյի Մեծ մրցանակում հաղթեց «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:

Մոնտե Կարլոյում անցկացված մրցմանը Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոնին հաջորդեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լյուիս Հեմիլթոնի ակումբակից Վալտերի Բոտասը:

Այս հաղթանակից հետո Լյուիս Հեմիլթոնը հավաքեց 137  միավոր եւ մեծացրեց առավելությունն ընդհանուր հաշվարկում: Վալտերի Բոտասը 120 միավորով երկրորդ տեղում է, իսկ Սեբաստիան Ֆետելը երրորդն է՝ 82 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում