19:07  ,  26 մայիսի, 2019

Կամո Հովհաննիսյանը խաղացել է Տիգրան Բարսեղյանի դեմ եւ խփել հաղթական գոլ

Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում «Ժետիսուն» սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության է հասել «Կայսարի» նկատմամբ:

Դաշտի տերերի հաղթական գոլը 52-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որն անցկացրել է ամբողջ հանդիպումը։ Տիգրան Բարսեղյանը «Կայսարի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման:

«Կայսարը» 23 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ժետիսուն» ունի 21 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով