14:45  ,  26 մայիսի, 2019

«Վալենսիայի» ֆուտբոլիստը սահանկումով տապալել է թիմի գլխավոր մարզիչին

«Վալենսիայի» բրազիլացի պաշտպան Գաբրիել Պաուլիստան «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղից հետո սահանկումով տապալել է թիմի գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալին: Դա տեղի է ունեցել հաղթանակը տոնելիս:

Հիշեցնենք, որ «Վալենսիան» 2:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային» եւ 11 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճել Իսպանիայի գավաթը։ «Վալենսիան» 8-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս