13:42  ,  26 մայիսի, 2019

«Միլանը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:

The Sun-ի համաձայն՝ Հայաստանի հավաքականի ավագի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Կողմերը դեռ չեն սկսել բանակություններ:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Արսենալն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի խոչընդոտի Հենրիխ Մխիթարյանի եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխություններին, եթե ստանա գրավիչ առաջարկներ:

30-ամյա Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։ Նա 2018թ․ հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում