12:58  +04,  26 մայիսի, 2019

Էռնեստո Վալվերդե. 15 օր առաջ մտածում էինք տրեբլի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Վալենսիայից» կրած պարտությունը 1:2 հաշվով:

«Վալենսիան» հրաշալի է հակագրոհում: Նրանք շատ արդյունավետ գործեցին: Մեկ ամիս առաջ մենք տոնում էինք չեմպիոնությունն ու տրեբլ գրանցելու հնարավորությունը: Մեր սպասելիքները շատ մեծ էին, եւ դա չստացվեց մեզ մոտ: 15 օր առաջ մտածում էինք, որ կարող ենք տրեբլ գրանցել, բայց վճռորոշ պահի ձախողվեցինք:  

Նորմալ եմ զգում ինձ: Իհարկե, երբ հաղթում ես, ավելի երջանիկ ես զգում քեզ: Խաղացողները պայքարեցին դաշտում: Մենք պարտվեցինք, քանի որ պարտվեցինք: Դա հոգեբանական խնդրի կամ ճնշման պատճառով չէր»,- մարզիչի խոսքը մեջբերում է El Chiringuito TV-ն:

Հիշեցնենք, որ «Վալենսիան» 11 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճել էր Իսպանիայի գավաթը (8-րդ անգամ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ