11:10  ,  26 մայիսի, 2019

Մեսիի ռեկորդն Իսպանիայի Գավաթում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղում, սահամանել է ռեկորդ:

31-ամյա Մեսին պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփում Իսպանիայի Գավաթի 6 եզրափակիչներում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր իսպանացի լեգենդար հարձակվող Տելմո Սարային, որը գոլի հեղինակ էր դարձել 5 եզրափակիչներում:

Հիշեցնենք, որ «Վալենսիան» 2:1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային» եւ 11 տարվա ընդմիջումից հետո դարձյալ նվաճել Իսպանիայի գավաթը։ «Վալենսիան» 8-րդ անգամ դարձավ Իսպանիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում