09:55  ,  26 մայիսի, 2019

NBA. «Տորոնտոն» եզրափակիչում է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի երկրորդ մասնակիցը դարձավ կանադական «Տորոնտոն», որը պայքարից դուրս թողեց «Միլուոկիին»:

Կիսաեզրափակիչի 6-րդ խաղում «Տորոնտոն» առավելության հասավ 100:94 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Տորոտոյի» խաղացող Կավայ Լեոնարդը, որը հավաքել է 27 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

«Տորոնտոն» առաջին անգամ է նվաճում NBA-ի եզրափակիչի ուղեգիր: Պատմության մեջ առաջին անգամ NBA-ի եզրափակիչի հանդիպում կանցկացվի ԱՄՆ-ի տարածքից դուրս («Տորոնտոն» տնային խաղերն անցկացնում է Կանադայում):

Հիշեցնենք, որ ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը», որը «Պորտլենդի» դեմ շարքում հաղթել էր 4:0 հաշվով:

NBA, կիսաեզրափակիչ

«Տորոնտո» - «Միլուոկի»՝ 100:94 (18:31, 25:19, 28:26, 29:18)

Շարիք հաշիվը՝ 4:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում