23:35  ,  25 մայիսի, 2019

Հոկեյի ԱԱ․ Կանադան շանս չտվեց չեխերին կիսաեզրափակիչում

Կանադայի հավաքականը նվաճեց Բրատիսլավայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։ Կիսաեզրափակիչում կանադացիները 5։1 հաշվով առավելության հասան չեխերի նկատմամբ։

Մայիսի 26-ին կայանալիք եզրափակիչում Կանադայի թիմի մրցակիցը կլինի Ֆինլանդիայի հավաքականը, որը կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտության էր մատնել ռուսներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում