22:03  ,  25 մայիսի, 2019

Ռոնալդուն 2009-ից հետո անցկացրեց իր վատագույն մրցաշրջանը

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Իտալիայի առաջնության վերջին տուրի հանդիպմանը «Սամպդորիայի» հետ։ Իտալիայի չեմպիոնների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, որ 34-ամյա ֆուտբոլիստին տվել է հանգստի հնարավորություն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում կպատրաստվի Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարին։

Ռոնալդուն Սերիա Ա-ի 31 խաղում խփեց 21 գոլ եւ ցույց տվեց վատագույն արդյունքը 2008-2009 թվականների մրցաշրջանից հետո։ Այն ժամանակ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել էր Անգլիայի առաջնության 33 հանդիպման, խփել 18 գոլ։

Ազգերի լիգայի կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 5-ին Պորտուգալիայի Պորտու քաղաքում կխաղա Շվեյցարիայի հետ։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Հոլանդիան ու Անգլիան։ Այդ խաղը տեղի կունենա հունիսի 6-ին Գիմարայեշում։ Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը տեղի կանցկացվեն հունիսի 9-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում