19:36  +04,  25 մայիսի, 2019

Հոկեյի ԱԱ․ Ռուսաստանի թիմը կիսաեզրափակիչում պարտվեց ֆիններին

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ռուսաստանի հավաքականը մրցեց ֆինների հետ եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։ 51-րդ րոպեին Ֆինլանդիայի հավաքականի կազմում աչքի ընկավ հարձակվող Մարկո Անտիլան։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ուշ երեկոյան կվիճարկեն Կանադայի եւ Չեխիայի հավաքականները։

Ֆինլանդիայի հավաքականը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի չեմպիոն Շվեդիայի հավաքականին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ