20:06  ,  25 մայիսի, 2019

Ալմաթի․ Արթուր Ալեքսանյանը կպայքարի հաղթողի կոչման համար

Արթուր Ալեքսանյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին մրցաշարում հասել է եզրափակիչ։ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մասնակցում է Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Բոլատ Տուրլիխանովի գավաթի խաղարկությանը։

97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը տարել է չորս հաղթանակ եւ մայիսի 26-ին կայանալիք եզրափակիչում կպայքարի հաղթողի կոչման համար։

Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը մրցագորգից բացակայում էր 2018թ․ նոյեմբերին Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությունից հետո: 

Մրցաշարին մասնակցում են նաեւ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոնղոլիայի, Իրանի եւ Բուլղարիայի ըմբիշները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում