17:02  ,  25 մայիսի, 2019

Մոնիկա Մխիթարյանը եղբոր որոշման մասին գրառումով հիշեցրել է Բաքվի հայերի ջարդերը

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույր, ՈւԵՖԱ-ի աշխատակից Մոնիկա Մխիթարյանը Թվիթերում անդրադարձել է եղբոր որոշմանը չմեկնել անգլիական թիմի հետ Բաքու, որտեղ մայիսի 29-ին տեղի կունենա «Չելսիի» հետ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը։

Մոնիկա Մխիթարյանը մեջբերել է հատված բրիտանական independent-ի անդրադարձից 1990-ին տեղի ունեցած Բաքվի հայերի ջարդերի մասին։

«Հենրիխը գիտի ինչի մասին է խոսում, երբ ասում է, որ ապահով չի համարում ուղեւորությունը Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակիչին», գրում է բրիտանական պարբերականը։

«Արսենալը» ֆուտբոլիստի եւ նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո որոշել էր չհայտավորել Մխիթարյանին Լոնդոնի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 29-ին Բաքվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով