15:44  ,  25 մայիսի, 2019

ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը Թոմաս Տուխելի հետ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն երկարաձգեց պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։ 45-ամյա գերմանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Թոմաս Տուխելը ՊՍԺ-ն գլխավորել է անցած տարի եւ նորամուտի մրցաշրջանում թիմի հետ նվաճել Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը բացառիկ ցուցանիշով։ ՊՍԺ-ն դարձավ առաջին թիմը, որը Ֆրանսիայի առաջնության բոլոր հանդիպումներում գոլ խփեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում