13:20  ,  25 մայիսի, 2019

Վալվերդե․ Հետեւություններ արել ենք ՉԼ-ում մեր ձախողումից եւ զգուշավոր չենք լինի եզրափակիչում

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատմել է, թե ինչ մարտավարությամբ է թիմը հանդես գալու «Վալենսիայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

«Մենք ունենք ոսկե դուբլի շանս, եւս մեկ տիտղոս նվաճելու հնարավորություն։ Պետք է ցույց տանք, որ թիմը կարողացել է հաղթահարել «Էնֆիլդում» «Լիվերպուլից» 0։4 հաշվով պարտության հոգեբանական հետեւանքները։ Մենք հետեւություններ ենք արել Չեմպիոնների լիգայում մեր ձախողումից եւ եզրափակիչում չենք լինի զգուշավոր։ Առաջին րոպեից կնետվենք գրոհի եւ կձգտենք հաղթել»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը։

Մայիսի 25-ին Սեւիլիայում կայանալիք «Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում