12:33  ,  25 մայիսի, 2019

«Չելսին» 130 միլիոն ֆունտ ստերլինգ է պահանջում «Ռեալից» Ազարի համար

Լոնդոնի «Չելսին» 28-ամյա բելգիացի հարձակվող Էդեն Ազարի համար Մադրիդի «Ռեալից» պահանջում է 130 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է Sky Sports-ը։ Արքայական ակումբը ցանկանում է վճարել 88 միլիոն ֆունտ ստերլինգ, քանի որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2020թ․ հունիսին։

Բրիտանական մամուլը գրում է, որ «Չելսիի» տնօրեն Մարինա Գրանովսկայան դարձյալ բանակցում է Ազարի հետ պայմանագրի երկարաձգման հարցով։

Ավարտվող մրցաշրջանում Ազարը «Չելսիի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 16 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English