10:32  ,  25 մայիսի, 2019

Մբապեն՝ 21-րդ դարում Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձած 6-րդ ֆրանսիացին

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 33 գոլ։ 20-ամյա աշխարհի չեմպիոնը 21-րդ դարում Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու դարձած 6-րդ ֆրանսիացին է։

Նրանից առաջ այդպիսի հաջողություն ունեցել են Ջիբրիլ Սիսեն (2001/02, 2003/04), Քարիմ Բենզեման (2007/08), Անդրե-Պյեր Ժինյակը (2008/09), Օլիվյե Ժիրուն (2011/12) եւ Ալեքսանդր Լյակազեթը (2014/15)։

Մբապեն այս մրցաշրջանում ճանաչվել  Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն երիտասարդ խաղացող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում