01:24  ,  25 մայիսի, 2019

«Ոսկե խաղակոշիկը» 6-րդ անգամ բաժին հասավ Մեսիին, Մբապեն հետ մնաց 3 գոլով

Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը 6-րդ անգամ եւ երրորդ տարին անընդմեջ կստանա Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը Իսպանիայի ավարտված առաջնությունում խփեց 36 գոլ։

33 գոլով երկրորդ տեղում մնաց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը գոլ խփեց նաեւ վերջին տուրում։

«Ոսկե խաղակոշիկի» հաշվարկում Եվրոպայի հինգ առաջատար լիգաներում ամեն գոլը բազմապատկվում է 2 գործակցով։

«Ոսկե խաղակոշիկ» 2018-2019թթ

1․ Լիոնել Մեսի («Բարսելոնա»): 36 գոլ (x2,0) / 72 միավոր 

2. Կիլիան Մբապե (ՊՍԺ): 33 գոլ (x2,0) / 66 միավոր 

3. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»): 26 գոլ (x2,0) / 52 միավոր 

4. Մբայե Դյան («Գալաթասարայ»): 30 գոլ (x1,5) / 45 միավոր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English