00:59  ,  25 մայիսի, 2019

ՊՍԺ-ն պարտությամբ, բայց պատմական ցուցանիշով ավարտեց առաջնությունը, վերջին տուրի բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պարտությամբ ավարտեց առաջնությունը։ Վերջին տուրում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Ռեյմսին» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։ ՊՍԺ-ն մրցաշրջանն ավարտեց 91 միավոր։

ՊՍԺ-ն սահմանեց պատմական ռեկորդ։ Փարիզյան թիմը Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ դարձավ առաջին թիմը, որը բոլոր հանդիպումներում գոնե մեկ գոլ խփեց։

Երկրորդ տեղը 75 միավորով գրավեց «Լիլը», որը եւս նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։  Բրոնզե մեդալները նվաճած «Լիոնը» (72 միավոր) Չեմպիոնների լիգայում պայքարը կսկսի որակավորման վերջին փուլից։ Չորրորդ տեղ գրաված «Սենթ Էթյենը» (66) հանդես կգա Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։

Ուժեղագույնների խմբից դուրս մնաց «Կանն» ու «Գենգամը»։ 18-րդ տեղը զբաղեցրած «Դիժոնը» տեղը պահպանելու համար կմասնակցի անցումային հանդիպումների։

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

«Ռեյմս» - ՊՍԺ՝ 3։1 (տեսանյութ)

Աբդուլ Բաբա, 36, Մաթյո Կաֆարո, 56, Պաբլո Չավարիա, 90+4 - Կիլիան Մբապե, 59

«Ռեն» - «Լիլ»՝ 3։1

Մբայե Նյանգ, 16, 11մ, 71 Իսմաիլա Սառ, 59 – Լոիկ Ռեմի, 35

Հեռացում՝  Լուիս Արաուժո («Լիլ»), 90

«Նիմ» - «Լիոն»՝ 2։3

Ռենո Ռիպար, 11, Անտոնեն Բոբիշոն, 45+3 – Մակսվել Կորնե, 6, 89, Տանգայ Նդոմբելե, 90+1

«Անժե» - «Սենթ Էթյեն»՝ 1։1

Ջեսի Մուլեն, 70, ինքնագոլ – Արնո Նորդեն, 64

«Նանտ» - «Ստրասբուրգ»՝ 0։1

Լեբո Մոտիբա, 60, 11մ

«Մարսել» - «Մոնպելյե»՝ 1։0

Ֆլորիան Տովեն, 56

Հեռացում՝ Մարիո Բալոտելի  («Մարսել»), 87

«Նիցա» - «Մոնակո»՝ 2։0

Բենուա Բադյաշիլ, 36, ինքնագոլ, Միքայել Լե Բիան, 67, 11մ

«Դիժոն» - «Թուլուզ»՝ 2։1

Նաիմ Սլիտի, 58, Ժուլիո Տավարեշ, 62 – Բաֆոդե Դիակիտե, 33

«Ամյեն» - «Գենգամ»՝ 2։1

Սերու Գիրասի, 14, Սաման Գոդոս, 47 – Ալեքսանդր Մենդի, 66

«Կան» - «Բորդո»՝ 0։1

Յունուս Սանկարե, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով