00:19  ,  25 մայիսի, 2019

Մեսի․ Չնայած բոլոր հիասթափություններին, դեռ ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում»

Լիոնել Մեսին հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ «Բարսելոնային» եւ դեռ ցանկանում է խաղալ կատալոնական ակումբում, թեեւ արդեն չորս տարի չեն կարողանում հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։

«Չնայած բոլոր հիասթափություններին, ես դեռ ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում»։ Անհաջողություններ ունեցել եմ նաեւ ազգային հավաքականում, բայց ես չեմ հանձնվում։ Անհաջողությունները բացարձակ ոչինչ չեն փոխում»,- ասել է արգենտինացի հարձակվողը։

Մայիսի 25-ին «Բարսելոնան» Սեւիլիայում «Վալենսիայի» հետ կվիճարկի Իսպանիայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս