23:48  ,  24 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը հայր է դարձել (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 29-ամյա անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգի ընտանիքում ծնվել է առաջնեկը։ Տղային անվանել են Լեո Աշեր, հաղորդում է The Sun-ը։

Երեխան ծնվել է մայիսի 14-ին, սակայն զույգը միայն հիմա է լայն հասարակությանը հայտնել այդ մասին։

Սմոլինգն ամուսնացած է 2017 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում