23:10  ,  24 մայիսի, 2019

«Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն Սերխիո Ռամոսի համար

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի տրանսֆերի համար ամռանը կպայքարեն Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Չի բացառվում, որ պայքարի մեջ մտնի նաեւ «Լիվերպուլը», հաղորդում է AS-ը։

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անձամբ խնդրել է իտալական ակումբի նախագահ Անդրեա Անյելիին ձեռք բերել նախկին ակումբակցին։

Նշվում է, որ Ռամոսի ներկայացուցիչները նաեւ չափազանց գրավիչ առաջարկ են ստացել Չինաստանից։

Ֆուտբոլիստը ցանկություն ունի ամռանը փոխել ակումբը։

Ավարտվող մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել 10 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում