21:30  ,  24 մայիսի, 2019

Երեւանում երրորդ տարին անընդմեջ կանցկացվի լրագրողների ֆուտբոլային մրցաշար, կմասնակցի նաեւ «Матч ТВ»-ի թիմը

Երեւանում երրորդ տարին անընդմեջ կանցկացվի լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար:

Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցում մայիսի 25-ին անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն լրագրողական 6 թիմեր: Հանդես կգան Ռուսաստանի (2 թիմ՝ Մոսկվա եւ Բրյանսկ), Լիտվիայի եւ Վրաստանի թիմերը, իսկ Հայաստանը կներկայացնեն լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը:

Երեւանյան մրցաշարին առաջին անգամ կմասնակցի «Матч ТВ»-ի թիմը, որի կազմում հանդես են գալիս հայտնի մարզական հեռուստամեկնաբաններ՝ մեր հայրենակից Նոբել Առուստամյանի գլխավորությամբ։

Միջոցառման հովանավորներն են Gold's Gym մարզասրահների ցանցը եւ «Աջարաբեթ» ընկերությունը, կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան:

Հանդիպումները կանցկացվեն ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում՝ զուգահեռաբար 3 խաղադաշտում։ Բոլորը թիմերը կմրցեն իրար հետ: Հանդիպման տեւողությունը 20 րոպե է՝ յուրաքանչյուր խաղից հետո 10 րոպե ընդմիջումով:

Միջոցառումը բաց է երկրպագուների եւ լրագրողների համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում