20:43  ,  24 մայիսի, 2019

Ալեգրին ակնարկել է, թե ով կլինի «Յուվենտուսի» հաջորդ մարզիչը

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած իտալացի Մասիմիլիանո Ալեգրին ակնարկել է, որ թիմի հաջորդ գլխավոր մարզիչը կլինի Մանչեսթերից, հաղորդում է Goal.com-ը։

Միլանի մոտ գտնվող Դայարգո քաղաքում Ալեգրին մասնակցել է ռեստորանի բացման, որտեղ հանդիպել է «Ինտերի» նախկին խաղացո Ջուզեպե Բերգոմիի հետ։ Այդ ընթացքում երկրպագուները Ալեգրիին հարցրել են փոխարինողի մասին եւ ստացել խորհրդավոր պատասխանը։

Ավելի վաղ, իտալական մամուլը գրել էր, որ հունիսի 4-ին «Յուվենտուսը» պայմանագիր կկնքի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, սակայն անգլիական ակումբը հերքել էր լուրը։

Հնարավոր է նաեւ, որ Ալեգրին ակնարկել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյին, որը 2018թ․ դեկտեմբերին հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից» եւ բազմիցս նշել է հունիսին մարզչական աշխատանքը վերսկսելու մտադրության մասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում