19:20  ,  24 մայիսի, 2019

Գրիզմանի ներկայացուցիչները բանակցում են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի ներկայացուցիչները բանակցում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, հաղորդում է The Independent-ը։

28-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ հունիսին կհեռանա Մադրիդի «Աթլետիկոյից»։ Սպասվում էր, որ նա պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ, սակայն կատալոնական ակումբի կողմից հետաքրքրություն չի նկատվում։

Հիշեցնենք, որ անցած ամռանը Գրիզմանը պետք է տեղափոխվեր «Բարսելոնա», սակայն վերջին պահին հայտարարեց, որ հավատարիմ է «Աթլետիկոյին»։

Իսպանիայի ավարտված առաջնությունում Գրիզմանը մասնակցել է 37 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի 8 խաղում խփել է 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English