16:01  +04,  24 մայիսի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքական է հրավիրվել օտարեկրյա ակումբներում հանդես եկող 11 ֆուտբոլիստ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին պատրաստվելու համար թիմ է հրավիրել օտարեկրյա ակումբներում հանդես եկող 11 ֆուտբոլիստների, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, առանց ակումբի      

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Պրոգրես Նիդերկորն» (Լյուքսեմբուրգ)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա) 

 Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները և վերջնական հայտացուցակը կհրապարակվի ավելի ուշ:    

Հունիսի 8-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կընդունի Լիխտենշտեյնի թիմին, իսկ հունիսի 11-ին Աթենքում կհյուրընկալվի Հունաստանի հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ