15:36  ,  24 մայիսի, 2019

Գաբրիել Ղազարյան․ Օրինականությունից դուրս ծածուկ ընտրություններ են եղել (Live)

Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները վիճարկող կողմին լսել է Հայաստանի սպորտի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Բողոքի ակցիա իրականացնողները ԵԿՄ շենքից շարժվել էին կառավարության շենք։

«Ես քիչ առաջ տեղեկացա, այս իրավիճակի մասին, որ կայացել է ֆեդերացիայի նախագահի ընտրություն: Մենք դեռ որեւէ գրություն չենք ստացել, որեէ արձանագրություն կայացած ընտրությունների մասին չկա: Երբ ստանանք ու նաեւ լինի բողոքարկող կողմ, ընտրությունը կվերանայվի օրենքի ուժով: Հայտարարում եմ, որ կայացել է ծածուկ ընտրություններ, օրինականությունից դուրս: Ես կդիմեմ Արդարադատության նախարարին, որպեսզի ուսումնասիրի հարցը եւ անվավեր ճանաչի այդ ըտրության արդյունքները»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Հիշեցնենք, որ համագումարի ընթացքում ՀԹՖ նախագահ ընտրվեց Դավիթ Պողոսյանը, Վարդան Ղահրամանյանը ֆեդերացիայի փոխնախագահ, իսկ Գեւորգ Դանիելյանը, որը նախկինում հավաքականի գլխավոր մարզիչն էր, գլխավոր քարտուղար: ՀԹՖ խորհրդի անդամ Արսեն Ավետիսյանի խոսքով, ընտրությունն անցկացվել է գաղտնի եւ պատշաճ չի ծանուցվել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս