15:17  ,  24 մայիսի, 2019

Պոչետինո․ Ինձ համար «Տոտենհեմն» աշխարհի լավագույն ակումբն է

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մտադիր չէ հեռանալ անգլիական ակումբից։

«Ինձ համար «Տոտենհեմն» աշխարհի լավագույն ակումբն է այսօր։ Մեր ստադիոնը լավագույնն է աշխարհում, մենք Լոնդոնում ենք՝ քաղաք, որից լավը չկա։ Սա Անգլիան է։ Պրեմյեր լիգան աշխարհի ամենասուր եւ գրավիչ լիգան է։ Մենք պետք է զարգանանք եւ կարող են ք մտնել աշխարհի լավագույն թիմերի շարքը։ Դեռ շատ աշխատանք կա, եւ ես մոտիվացված եմ մնալ «Տոտենհեմում», հեռանալու մտադրություն չկա»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։

Հունիսի 1-ին Մադրիդում «Տոտենհեմը» «Լիվերպուլի» դեմ եզրափակիչում առաջին անգամ կպայքարի Չեմպիոնների լիգայի գավաթի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում