13:42  ,  24 մայիսի, 2019

«Բավարիան» 80 միլիոն եվրո կառաջարկի «Մանչեսթեր Սիթիի» խաղացողի համար

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» ամառային գլխավոր տրանսֆերային թիրախը կլինի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Լերոյ Սանեն։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Բավարիան» կառաջարկի 80 միլիոն եվրո, հաղորդում է The Guardian-ը։

Լերոյ Սանեն դժգոհ է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմում իրեն հատկացվող խաղաժամանակից եւ ցանկություն ունի փոխել ակումբը։

Սանեն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2016թ․ ամռանը գերմանական «Շալկեից» 50 միլիոն եվրոյով։ Անգլիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 31 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում