12:08  ,  24 մայիսի, 2019

Վենգերը՝ Մխիթարյանի որոշման մասին․ Պետք է չլինեն իրավիճակներ, երբ չես կարող խաղալ քաղաքականության պատճառով

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անընդունելի է համարում անգլիական թիմի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակը։ Հայ ֆուտբոլիստը բաց է թողնելու մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Լոնդոնի «Չելսիի» դեմ։

«Այսպիսի իրավիճակներ պետք է չլինեն ժամանակակից ֆուտբոլում եւ ժամանակակից աշխարհում, երբ չես կարող խաղալ քաղաքականության պատճառով»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ էին տվել, սակայն «Արսենալը» Մխիթարյանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո որոշել է չընդոգրկել հայ ֆուտբոլիստին հայտացուցակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում