00:43  ,  24 մայիսի, 2019

Հոկեյի ԱԱ. Աշխարհի գործող չեմպիոնը լքեց պայքարը, կիսաեզրափակիչի զույգերը

Սլովակիայում ընթացող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը:

Աշխարհի գործող չեմպիոն Շվեդիայի հավաքականը չհաղթահարեց քառորդ եզրափակիչի արգելքը՝ լրացուցիչ ժամանակում 4:5 հաշվով պարտվելով Ֆինլանդիայի թիմին: Ֆինլանդիայի հավաքականը հիմնական ժամանակում հաշիվը հավասարեց եզրափակիչ ազդանշանից 1.5 վայրկյան առաջ:

Ռուսաստանի հավաքականը 4:3 հաշվով հաղթեց ամերիկացիներին, չեխերը 5:1 հաշվով ուժեղ գտնվեցին Գերմանիայի հավաքականից, իսկ Կանադան լրացուցիչ ժամանակում պարտության մատնեց Շվեյցարիայի թիմին՝ 3:2: Ընդ որում՝ կանադացիները հիմնական ժամանակում հաշիվը հավասարեցրին վերջին վայրկյանին:

Կիսաեզրափակիչում Ռուսաստանը կխաղա Ֆինլանդիայի հետ, իսկ Կանադան՝ Չեխիայի:

Աշխարհի առաջնություն, 1/4 եզրափակիչ

Ռուսաստան – ԱՄՆ՝ 4:3 (2:0, 0:1, 2:2)

Կանադա – Շվեյցարիա՝ 3:2 (լրացուցիչ ժամանակում) (0:1, 1:1, 1:0, 1:0)

Չեխիա – Գերմանիա՝ 5:1 (0:0, 1:1, 4:0)

Ֆինլանդիա Շվեդիա՝ 5:4 (լրացուցիչ ժամանակում) (1:2, 2:2, 1:0, 1:0)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում