00:26  ,  24 մայիսի, 2019

Նեյմարի ու Մբապեի հարաբերությունները ծայրաստիճան սրվել են

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի հարաբերությունները սրվել են, հայտնում է Sport.es-ը:

Կոնֆլիկտը սկսվել է այն բանից հետո, երբ Նեյմարը քննադատել էր ՊՍԺ-ի երիտասարդ ֆուտբոլիստներին՝ նշելով, որ նրանք պետք է քիչ խոսեն եւ ավելի շատ բան անեն խաղադաշտում: Մբապեն այդ հայտարարությունն ընդունել է նաեւ իր հասցեին:  

20-ամյա ֆրանսիացի հարձակվողը դժգոհ է նաեւ իր աշխատավարձից: Նա ստանում է Նեյմարից 3 անգամ քիչ:

Նշվում է, որ Նեյմարի ու Մբապեի հարաբերություններն այնքան լարված են, որ ամռանը նրանցից մեկը կարող է հեռանալ թիմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս