23:40  ,  23 մայիսի, 2019

ՊՍԺ-ի նախագահը կասկածվում է 3.5 միլիոն դոլար կաշառք տալու մեջ

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ, քաթարցի գործարար Նասեր Ալ-Հելաիֆին կասկածվում է կոռուպցիայի մեջ, գրում է AFP-ն:

Քաթարի beIN Sports ալիքի ղեկավար Ալ-Հելաիֆին մեղադրվում է 2017-ի եւ 2019-ի աթլետիկայի աշխարհի առաջնությունների անցկացման վայրի ընտրության հարցում 3.5 միլիոն դոլար կաշառք տալու մեջ: Նա արդեն հարցաքննվել է այդ գործով:

2017-ին աթլետիկայի աշխարհի առաջնությունն անցկացվել էր Լոնդոնում, իսկ ԱԱ-2019-ի անցկացման վայրի ընտրություններում Դոհան շրջանցել է Բարսելոնային ու ամերիկյան Յուջինին եւ ստացել մրցաշարը հյուրընկալելու իրավունք:

2017-ին Նասեր Ալ-Հելաիֆին կասկավծվում էր նաեւ ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին կաշառք տալու մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում