Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» միջեւ Բաքվում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին:
Ամերիկյան CNN ալիքն անգլիական ակումբներին խորհուրդ է եվել բոյկոտել Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որպեսզի ՈւԵՖԱ-ն ստիպված լինի հանդիպումն անցկացնել այլ վայրում:
Բրիտանական Daily Mail-ը, անդրադառնալով Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչին չմեկնելու որոշմանն ու այն տեղեկությանը, որ «Չելսին» ու «Արսենալը» մտադիր են Եվրոպայի լիգայի եզրափակիչի 6000 տոմս վերադարձնել ՈւԵՖԱ-ին, սոցցանցերում կատարել է հետեւյալ գրառումը. «Իսկ ո՞վ է լինելու եզրափակիչում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արսենալն» ՈւԵՖԱ-ին քննադատել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:
«Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում