«Մանչեսթեր Յունայթեդը» կդիտարկի իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի թեկնածությունը, եթե թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ամռանը լքի անգլիական ակումբը, հաղորդում է Goal.com-ը։
Դե Խեան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։ Սպասվում է, որ մանչեսթերյան ակումբը կվաճառի նրա տրանսֆերը։
Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հետաքրքրված է նաեւ Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտի ծառայություններով եւ նրան նոր գրավիչ առաջարկ է արել։ Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 19-ամյա հոլանդացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն մերժում է ստացել։
Մեծ է հավանականությունը, որը Դե Լիգտը կարիերան կշարունակի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում