20:50  ,  23 մայիսի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Դե Լիգտին եւ Դոնարումային

«Մանչեսթեր Յունայթեդը» կդիտարկի իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի թեկնածությունը, եթե թիմի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան ամռանը լքի անգլիական ակումբը, հաղորդում է Goal.com-ը։

Դե Խեան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։ Սպասվում է, որ մանչեսթերյան ակումբը կվաճառի նրա տրանսֆերը։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հետաքրքրված է նաեւ Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտի ծառայություններով եւ նրան նոր գրավիչ առաջարկ է արել։ Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 19-ամյա հոլանդացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն մերժում է ստացել։

Մեծ է հավանականությունը, որը Դե Լիգտը կարիերան կշարունակի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում