19:16  ,  23 մայիսի, 2019

«Բարսելոնան» մրցաշրջանը համարում է հաջողված եւ չի փոխի մարզիչին

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մրցաշրջանը համարում է հաջողված, իսկ թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու պատճառ չի տեսնում։

«Մենք լավ սկսեցինք մրցաշրջանը՝ նվաճելով Իսպանիայի սուպերգավաթը, դարձանք չեմպիոն, շուտով եզրափակիչում կպայքարենք Իսպանիայի գավաթի համար։ Այդ ամենում մեծ ներդրում ունի Վալվերդեն իր քրտնաջան աշխատանքով։ Նա աստիճանաբար է զարգացնում թիմը՝ գլխավոր թիմ բերելով երիտասարդ խաղացողների։

Այո, մենք չկարողացանք հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում, բայց դրա մեղավորը միայն մարզիչը չէր»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» ու «Վալենսիան» Իսպանիայի գավաթը կվիճարկեն մայիսի 25-ին Սեւիլիայում։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում