16:36  ,  23 մայիսի, 2019

Խուանֆրանը հեռացավ «Աթլետիկոյից»

Խուանֆրանը հայտարարել է Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալու մասին։ 34-ամյա պաշտպանը մամուլի ասուլիսում հրաժեշտ է տվել թիմին եւ երկրպագուներին։

«Իմ վերջին օրերն են «Աթլետիկոյում»։ Հույս ունեմ, որ մի օր կվերադառնամ։ Դա այն է, ինչ ես ցանկանում եմ, քանի որ Մադրիդն իմ տունն է։ «Աթլետիկոյում» անցկացրել եմ իմ կարիերայի լավագույն եւ անհավանական տարիները»,- Խուանֆրանի խոսքը մեջբերում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանացի ֆուտբոլիստը «Աթլետիկո» էր տեղափոխվել 2011 թվականին «Օսասունայից»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում նա մասնակցել է 355 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 41 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում