14:20  ,  23 մայիսի, 2019

Գվարդիոլան ընդունել է «Յուվենտուսի» 24 միլիոն եվրոյի առաջարկը

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համաձայնել է չորս տարվա պայմանագիր կնքել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» հետ, որը նրան կվճարի տարեկան 24 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Agenzia Giornalistica Italia-ն։ Ոչ պաշտոնական տվյալներով, մանչեսթերյան ակումբում Գվարդիոլան ստանում է 20 միլիոն եվրո։

Սպասվում է, որ կողմերը պայմանագիրը կկնքեն հունիսի 4-ին, իսկ հունիսի 14-ին տեղի կունենա Գվարդիոլայի շնորհանդեսը «Յուվենտուսում»։

Հիշեցնենք, որ իտալացի Մասիմիլիանո Ալեգրին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»։

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Երեք մրցաշրջանում նա նվաճել է 6 տիտղոս։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում