12:50  ,  23 մայիսի, 2019

Հարի Քեյնը վերադարձել է «Տոտենհեմի» ընդհանուր խումբ

Լոնդոնի «Տոտենհեմը» շարունակում է պատրաստվել «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպմանը, հայտնում է ակումբի կայքը:

Մայիսի 22-ին թիմի ընդհանուր խմբում մարզումները վերսկսել են պաշտպաններ Յան Վերտոնգենը եւ Դավինսոն Սանչեսը ու անգլիացի հարձակվող Հարի Քեյնը: Նշվում է, որ նրանք լիովին չեն վերականգնվել վնասվածքից, սակայն առաջիկայում պատրաստ կլինեն վերադառնալ խաղադաշտ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում