23:30  ,  22 մայիսի, 2019

Եվրոպական խաղեր. Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը ներկայացրել է թիմի կազմը, որը կմասնակցի հունիսի 21-30-ը Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Բելառուսի մայրաքաղաքում Հայաստանը կներկայացնեն 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը , 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, որն այս տարվա մարտին դարձել էր Վլադիկավկազում անցկացված Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում