21:33  ,  22 մայիսի, 2019

«Լոկոմոտիվը»` Ռուսաստանի գավաթակիր

Մոսկվայի «Լոկոմոտիվը» դարձավ ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության հաղթող:

Սամարայում տեղի ունեցած եզրափակիչում մոսկովյան ակումբը նվազագույն հաշվով առավելության հասավ Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» փոխարինողների թվում էր, սակայն խաղաժամանակ չստացավ:

«Լոկոմոտիվը» 8-րդ անգամ նվաճեց Ռուսաստանի գավաթը: Նախորդ անգամ թիմը երկրի գավաթակիր դարձել էր 2016/17 մրցաշրջանում:

Ռուսաստանի Գավաթ, եզրափակիչ

«Լոկոմոտիվ» - «Ուրալ»՝ 1:0

Դմիտրի Բարինով, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում