21:01  ,  22 մայիսի, 2019

Մարադոնան ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում

Մեքսիկական «Դորադոսի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ձերբակալվել է Բուենոս Այրեսի օդանավակայանում, գրում է The Sun-ը:

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը հայրենիք է վերադարձել Մեքսիկայից, իսկ օդանավակայանում նրան դիմավորել են օրինապահ մարմինները: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մարադոնայի նախկին ընկերուհի Ռոսիո Օլիվան դատի է տվել նրան՝ մեղադրելով 5.6 միլիոն փոխհատուցում չվճարելու մեջ:

Օլիվան դիմել է Սան Միգելի ընտանեկան հարցերով դատարան՝ պահանջելով փոխհատուցում: Այդ գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 13-ին:

Ռոսիո Օլիվան 58-ամյա Մարադոնայի հետ ապրել է 6 տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում